Մահացել է Վահան Քերոբյանի հայրը

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր, ապրիլի 24-ին, 80 տարեկան հասակում, հայրս, Ռուբեն Սեդրակի Քերոբյանը, լքեց երկրային աշխարհը։

Իր սիրելի կնոջը, ընտանիքին նվիրված, անհուն սիրով և հոգատարությամբ, իր մերձավորների նկատմամբ անսահման կարեկցանքով և ուշադրությամբ լցված եզակի անձնավորություն է, իր հինգ զավակների և 15 թոռների համար լավագույն օրինակ։

Հոգեհանգիստը կկայանա Նոր Նորքի 5րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում, ապրիլի 25֊ին, երեկոյան 18։00-20:00»։