Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթը գուժեց Պատրիկ Դեւեջյանի մահը: Նա կորոնավիրուսի հիվանդությամբ հոսպիտալ էր տեղափոխվել չորեքշաբթի օրը՝ մարտի 26-ին: 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ էր, մի քանի կարեւոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, եղել է արդյունաբերության նախարար, Անտոնի քաղաքի քաղաքապետը: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր, եւ մեկ այլ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմ ընկերը: Պատրիկ Դեւեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով, նրա դերակատարումը մեծ է եղել Ֆրանսիայում հայոց Ցեղասպանության ընդունման եւ այդ թեմայով տարբեր օրենսդրական նախագծերի շրջանառման մեջ: Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2014թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով։
Մահացել է Ժակ Շիրակի փաստաբան,Նիկոլա Սարկոզիի զինակիցը,ֆրանսիայի նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը
(Visited 64 times, 1 visits today)