Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևը:
Ամենայն հավանականությամ Գուլիևը վիրավորվել է հարավ-արևելյան հատվածում տեղակայված Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, քանի որ խոցման օրն ու սահմանագծի ուղղությունը համընկնում են։
Զինծառայողի կոչումն ու այլ տեղեկություններ ճշտվում են։
Փաստորեն Ադրբեջանի զինուժն այդ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երկու կորուստ է ունեցել։
Գուլիևին այսօր են հուղարկավորել:
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունն ինչպես միշտ լռում է։
(Visited 39 times, 1 visits today)