Ղազագիր գրողներին շպրտելու են այս դահլիճից դուրս․ Փաշինյանը Ուրիխանյանին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատասխանեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով հեգնանքով էր խոսել պաշտպանության նախարարի մասին։

«Ես ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա անդամի մասին կարող են խոսել հեգնանքով։ Ընդ որում, խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան, ինչպես օրերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանում անվանում են ղազագիր։ Եվ ուզում եմ ասել նաև, որ հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելն իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Եվ ես ուզում եմ ասել, որ սա անընդունելի է և համոզված եմ, որ հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված գործունեություն ծավալող անձանց և ուժերին այ սենց վզներից բռնելու է և էս դահլիճից ընդհանրապես դուրս ա շպրտելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ օրերս ԱԱԾ բացահայտած փաստաթղթերից պարզվել էր, որ Տիգրան Ուրիխանյանը երդմնագիր էր գրել Գագիկ Ծառուկյանին, եւ ղազագիր ասելով վարչապետը նկատի ուներ այդ թուղթը:

(Visited 56 times, 1 visits today)