«Դուք ռուպրով էիք չէ՞ ակցիա անում, երբ իշխանափոխություն էիք անում ՀՀ-ում, իսկ ինչո՞ւ էր երեկվա ակցիան խոչընդոտվում»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ հարցրել է լրագրողը՝ անդրադառնալով ՀՅԴ ուսանողական միության երեկվա ակցիային:
«Նկատե՞լ եք, որ վերջին երեք տարում խոսքի ազատության սահմանն էականորեն կրճատվել է. ով բերանը բացում է՝ մուրճով գլխին են տալիս»,- հավելել է լրագրողը: Հերիքնազ Տիգրանյանն ասել է՝ «վերջին երեք տարում մեր ձեռքին մուրճ չի եղել:
Ինչ վերաբերում է ակցիաներին, դրանք լինում են կա՛մ արտոնված, կա՛մ չարտոնված. Ձեր նշած դեպքին ու հանգամանքներին ծանոթ չեմ»: Շարունակելով՝ Վահագն Ալեքսանյանը խոսքն ուղղել է լրագրողին. «Դուք ձեր բերանը շատ հաճախ եք բացում ու շատ հաճախ այնտեղից վիրավորանքներ են դուրս գալիս, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում»:
Ձեր բերանը շատ հաճախ եք բացում, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում․ ՔՊ-ականը՝ լրագրողին
(Visited 35 times, 1 visits today)