Ձերբшկшլվել է զ ենքի բիզնեսով զբաղվող 9-րդ դասարանցին

Ռուսաստանի Կրասնոյարսկում իրավապահները հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում զենք են գնել զենքի բիզնեսով զբաղվող 9-րդ դասարանցի մի տղայից, որից հետո նրան ձերբակալել են, իսկ բնակարանում իրականացրել խուզարկություն։

Այս մասին հայտնում է Baza-ն։

Համաձայն տեղեկատվության, դեռահասը հրաձգությամբ զբաղվում է չորրորդ դասարանից եւ մեկ անգամ որոշել է բացել սեփական զենքի խանութը։ Զենքի մի քանի օրինակ նրան բաժին էր հասել մահացած պահից, մյուսները գնել է նրա մայրը, որոշ բաներ էլ դպրոցականը պատվիրել է համացանցում։

Դեռահասը կարողացել է նույնիսկ հաճախորդներ գտնել։ Դպրոցականի նոր բիզնեսի մասին շուտով իմանում են իրավապահները։

Ամսի 16-ին նրանք վերահսկիչ գնում են կազմակերպել, որի ընթացքում տղային ձերբակալել են, իսկ նրա բնակարանում իրականացրել խուզարկություն։

Դպրոցական տղայի տանը հայտնաբերվել է չորս ատրճանակ, երկու հարթափող հրացան, պայթուցիկ նյութեր եւ մոտ հազար փամփուշտ։ Իրավապահները ստուգել են, թե արդյոք դեռահասը կապ ունեցել է ծայրահեղականության հետ, սակայն այդ մասին մատնացույց անող ապացույցներ չեն հայտնաբերել։

Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է։

(Visited 120 times, 1 visits today)