ՀՐԱՏԱՊ․ 67 համարի ավտոբուսը վթարվել է, կան տուժածներ․ ՆԳՆ ՓԾ

 

Թարմացված։ Պարզվել է, որ բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ի․, ծնված 1950 թ․) և «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1976 թ․)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ավտոբուսը և փակել վերջինիս գազի բալոնի փականը։
Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։