ՀՐԱՏԱՊ․ Սոչիում նոյեմբերի 8-ին պատրաստվում էին նշել Ադրբեջանի․․


Դեռևս դեկտեմբերի 27-ին Սոչիի

քաղաքապետարանի կայքում հրապարակվել է 2022թ-ի միջոցառումների, հիշատակի օրերի պլանը և յուրաքանչյուր միջոցառման դիմաց գրված է, թե որ վարչությունը պետք է դրանով զբաղվի։ Այդ ցանկում նոյեմբերի 8-ը նշված էր որպես Ադրբեջանի «Հայրենական հաղթանակի» օրը։

Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, կարծիք հայտնելով, որ ոչ ոք հավանաբար չի նկատել սա։ Հարցին՝ տեղի հայ համայնքը ինչպե՞ս է վերաբերվել այդ որոշմանը՝ նա պատասխանեց․

«Բոլոր հայերը զարմացած են՝ սկսած ինձանից, ավարտված բոլորով։ Կարծում եմ, որ դա ինչ որ չափով եղել է գաղտնի և չեն պատկերացրել, որ մեր հայրենակիցները կարող են ուշադիր լինել, տեսնել, ուղարկել ինձ։ Ես երեկ գիշերը՝ շատ ուշ ժամի հրապարակեցի և գրեթե բոլոր հայկական և ռուսական ԶԼՄ-ներով այս ինֆորմացիան հրապարակվեց և այսօր առավոտյան տեսանք, որ հեռացված է ինֆորմացիան։ Ես, իհարկե, ինձ մոտ ներբեռնել և պահել եմ այդ PDF ֆայլը»։

Նա նշեց, որ այս ինֆորմացիայի անհետացումը, իհարկե, դրական քայլ է, բայց վերջնական հաղթանակ չի նշանակում, քանի որ հնարավոր է հեռացնել պլանը, բայց հասնի նոյեմբերի 8-ը և պարզվի, որ միջոցառումն իրականացնում են։ Հովսեփյանը ընդգծեց, որ այսքանով չեն բավարարվելու․

«Տվյալ մարդը, ում ստորագրությունը կա, նրանից բացատրություն ենք պահանջելու։ Հակառակ դեպքում, հնարավոր է նոյեմբերի 8-ին այնտեղ անցկացվի։ Կարծում եմ Սոչին էր ընտրված, որ ինչ որ բարոյական հաղթանակ կրելու հերթական փորձն է, քանի որ մենք միշտ գլուխ ենք գովում, որ մեր քաղաքն է, հայերն են, բայց չեմ բացառում, որ մնացած քաղաքներում էլ նման միջոցառումներ կազմակերպվեն, ես ինքս սկսելու եմ հետևել մնացած քաղաքների տարեկան ծրագրերին և հայրենակիցներին էլ կխնդրեմ՝ ով որ քաղաքում ապրում է՝ ուշադիր լինեն և նկատելու դեպքում տեղեկացնեն»։

Անդրադառնալով նախատեսվող ֆինանսական ծախսերին՝ նա նշեց․

«Բնականաբար, նախատեսվում էր գումար ծախսել, քանի որ յուրաքանչյուր միջոցառում, որը մանավանդ մտնում է մյուս տարվա պլանի մեջ և հատկապես հրապարակվում է դեկտեմբերի 27-ին, ունի ֆինանսավորում, բայց չեմ տիրապետում՝ ինչքանի մասին է խոսքը։ Համոզված եմ նաև, որ այդ օրվա միջոցառումների պլանի մեջ մտնելը անվճար հնարավոր չէր լինել, քանի որ Ադրբեջանի հաղթանակը ուր, Ռուսաստանի Դաշնության քաղաքը ուր, որովհետև գոնե ԽՍՀՄ-ին վերաբերող իրադարձություն չէ, որ Ռուսաստանի հետ ընդհանուր ինչ որ բան ունենար։ Հետևաբար, սա վճարված պրովոկացիա էր, որը նախապես պետք է կանխարգելենք»։

(Visited 45 times, 1 visits today)