ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է, թե ինչու են նախկին իշխանության ներկայացուցիչները նման ակտիվությամբ լծվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանության գործին. «Իրենք շատ լավ գիտեն՝ ով է Հրայր Թովմասյանը, գիտեն, որ նա տեղյակ է հանցագործությունների շարքի մասին, որ այն ժամանակ տեղի են ունեցել:
Դրանով է պայմանավորված աջակցությունն իրենց վերջին մոհիկանին: Իրենք քաջ գիտակցում են՝ փոփոխությունները, որ անպայման գալու են նաև այդ մարմին, ամբողջությամբ մերկացնելու են այն ժամանակաշրջանի բազմաթիվ խախտումները»
(Visited 51 times, 1 visits today)