Հրամանատարիս հետ հարաբերություններս, մեղմ ասած, լավ չէին… Բոլորիս շարք կանգնեցրեց, ասաց` չեմ հրամայում, ձեզնից մեկը թող կամավոր գա ինձ հետ… ասացի… Զինվորի պատմած հուզիչ պատմությունը

Հրամանատարիս հետ հարաբերություններս, մեղմ ասած, լավ չէին… Բոլորիս շարք
կանգնեցրեց, ասաց` չեմ հրամայում, ձեզնից մեկը թող կամավոր գա ինձ հետ… ասացի… Զինվորի պատմած հուզիչ պատմությունը

ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏՄԱԾԸ — Հրամանատարիս հետ հարաբերություններս, մեղմ ասած, լավ չէին: Չգիտեմ, թե ինչից էր: Դիրքերում էլ շատ լարված էր: Մի պահ եղավ, երբ պետք էր կրա կագիծը պահել, մինչև

համալրումը կգար: Բոլորիս շարք կանգնեցրեց, ասաց` չեմ հրամայում, ձեզնից մեկը թող կամավոր գա ինձ հետ, երկուսով պիտի վերին դիրքը պահենք: Քայլ արեցի առաջ, ասացի` ես: Խեթ նայեց ինձ, բռունցքով խփեց ուսիս ու տարավ իր հետ:

2 ժամ դիմացանք: Օգնությունը տեղ հասավ: Երբ մար տը դադարեց, հրամանատարս ձեռքիցս բռնած ինձ տարավ ջրամանի մոտ, նստեցրեց, ճակատս համբուրեց ու սկսեց երեսս լվանալ: Ինքն իմ երեսը լվանում էր երկու ձեռքով, ես հանգիստ արտասվում էի, որովհետև գիտեի` արցունքս ջրին էր խառնվում ու նա չէր տեսնի:

(Visited 38 times, 1 visits today)