Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է գրեթե ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13 հազար մարդ, ևս մոտ 44 հազարը վիրավորվել է։
Բելառուսի մայրաքաղաքում, ընթացող համակարգող խմբի նիստում քննարկվում է դեէսկալացիան՝ հիմնվելով մինսկյան պայմանավորվածությունների վրա։
Երեկ, ուժայինները կրկին կրակ են բացել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության տարածքի վրա։
« Հրապարակի» հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս, Կիևի հայ համայնքի ղեկավար՝ Նարեկ Գևորգյանն ասաց, որ ամեն ինչ նորմալ է, այնտեղ ապրող հայերի շրջանում չունեն վիրավորներ և զոհեր։
«Այսպիսի հրաձգությունները, ութ տարի է ինչ կան։ Այդ պատճառով լուրջ ուշադրություն չենք դարձնում։ Երեկ 40-ից ավել հրաձգություն է եղել, բայց դրանից ավել էլ է եղել։ Այս դեպքը, կարծես, ինչ-որ մանակապարտեզի հետ կապված է, մանրամասներին չեմ տիրապետում»,- մեզ հետ զրույցում ասաց Գլխավոր հյուպատոսը։
Նարեկ Գևորգյանի խոսքով՝ չկա խուճապ հայ համայնքի բնակիչների շրջանում։ Հյուպատոսարաններն աշխատում են իրենց բնականոն հունով։