«Հումորի լիգա» և «Կինստագրամ» նախագծերից լսարանին հայտնի դերասան Նորայր Նիկոյանն ամուսնացել է: Նա և ընտրյալը՝ Լուսինեն, պսակադրվել են երեկ՝ Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Պսակադրությունից հետո զույգը խնջույք է կազմակերպել երևանյան ռեստորաններից մեկում, որին ներկա են եղել Արուս Տիգրանյանն ամուսնու՝ Հարութի հետ, Լիանա Վանոյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Էմմա Մկրտչյանը և այլք:
Քանի որ զույգը սպասում է առաջնեկին, խնջույքի ժամանակ նրանք նաև պայթեցրել են անակնկալ փուչիկն ու պարզել երեխայի սեռը: Զույգը տղա է ունենալու:
(Visited 95 times, 1 visits today)