Հովիկը շատ անկեղծ էր, բարի ու հոգատար… Վերջին անգամ երբ խոսեցինք իր հետ ասաց՝ հանգիստ եղեք, լավ եմ, սաղ լավա, առավոտ կզանգեմ, բայց…

Հովիկ Արտաշեսի Սահակյանը Ծնվել է 2001-ի ապրիլի յոթին Վայոց Ձորի մարզի գյուղ Գետափում: տասնինը տարեկան լուսավոր ու հրաշք տղա։ Լիքը նպատանկերի տեր մարդ էր, նախքան բանակ գնալը իր նպատակներն էր պլանավորում,

ասում էր գնամ գամ որ իրականացնեմ ցա վոք էդպես էլ չիրականացրեց։ Նա Սիրում էր բոլորին, շատ նվիրված էր։ Միշտ ժպտում էր, տխուր մարդ չէր սիրում, երբ հանկարծ տխուր էիր լինում ամեն բան անում էր, որ էլ տխուր չլինես: Ընկերական

շրջապատում նա իր վառ հուշերն է թողել, շատ ուրախ էր, երազանքներով լեցուն տղա էր, ապրեց ընդամեն տասնինը լուսավոր գարուն: Պատասխանատու էր ամեն մի հարցում, իրեն տեսանք զինվորի կերպարի մեջ հզոր հպարտ և անվախ: Հովիկը շատ ազնիվ էր, բարի ու

հոգատար, որևէ մեկին վատություն չէր արել, օրեցօր կարոտը ավելի է մեծանում: Սիրում էր բոլորին ժպիտներ նվիրել, երազանքներ շատ ուներ, մասնակցել է ֆուտբոլի մարցումների ստացել շատ շատ մրցանակներ: Հովիկը կարողանում էր բոոլորի հետ հարաբերվել մեծերի հետ մեծի պես էր,

փոքրերի հետ փոքր, շատ էր սիրում փոքր երեխաներին, նրանց նկատմամբ անտրբեր չէր: 2020 թվականի հուլիսի յոթին զորակոչվեց Հայոց Բանակ, ուրախ գնաց, ճանապարհելիս ասում էր չլացեք շուտ գալու եմ: Վերջին անգամ երբ խոսեցինք իր հետ ասաց հանգիստ եղեք լավ եմ

սաղ լավա առավոտ կզանգեմ, սակայն ցա վոք հավերժ դադարեցին իր զանգերը։ Սեպտենբերի քսանյոթին զո հվեց արիաբար, կյանքը տալով հայրենիքին: Անմա հացավ մարտական գործողությունների ընթացքում Ջրականում: 3 օր լուր չունեինք, սեպտեմբերի երեսունին լսեցինք այդ չարաբաստիկ լուրը, ինքը միշտ մեր հետ կլինի միշտ մեր սրտերում, համոզված էր որ վերադառնալու է բայց… Հովիկը իր բարի ժպիտով ազնվությամբ բոլորին օգնելու պատրաստակամությամբ միշտ կմնա մեր սրտերի մեջ: Նախքան բանակ գնալը կանխազգում էր ասում էր երբ ես գնամ պատ երազմ կլինի: Պարգևատրվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից արիության մեդալով: Փառք և պատիվ մեր Հայ Զինվորներին։

(Visited 43 times, 1 visits today)