Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ սառը զենքի կիրառմամբ զինված հարձակման հետեւանքով առնվազն 4 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել Թայ Կու շրջանում Cityplaza առեւտրի կենտրոնի մոտ:
Տուժածներից մեկի ականջը մասնակի կծել պոկել են: Նշվում է, որ բազմությունը հարձակվողին ծեծել է, այնուհետեւ նրան կալանավորել են:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակումն իրագործվել է քաղաքական պատճառներով:
(Visited 28 times, 1 visits today)