Հողը արյունով չեն պահում, հողը սիրելով են պահում. այսօր Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

29 տարի առաջ այս օրը, Մարտակերտի շրջանի, Տոնաշեն գյուղի մոտ անմահացավ  Լեոնիդ Ազգալդյանը - ԱզգԱյսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն էԱյսօր Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է կլրանար նրա 79-ամյակը։

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից (Գավառ) տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը եւ այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Լեոնիդ Ազգալդյանի մահվան 29-րդ տարելիցն է - Պանորամա | Հայաստանի  նորություններԱշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը՝ որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ին կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։

Ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է»․ Այսօր Արցախյան ազատամարտի հերոս  Լեոնիդ Ագալդյանի ծննդյան օրն էԱզգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ – idiscoverarmeniaՀենց նրան է պատկանում «Արցախը Հայաստան է եւ վերջ» խոսքը։

«Սխալ են ասում, երբ ասում են հողը արյունով են պահում. հողը սիրելով են պահում», — ասում էր Ազդալդյանը: «Երբ երիտասարդ տղաներ են գալիս ու ասում, որ եկել են Արցախի համար զոհվելու, ես նրանց չեմ ընդունում, մեզ պետք են Արցախի համար կռվողներ ու հաղթողներ… Այս տարածքները, որ մենք ազատագրում ենք էլ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մենք պատկերացնում ենք, կամ կարող ենք պատկերացնել, ցանկացած ազգ, որ հող կհանձնի` դատապարտված է կործանման»։

Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց, երբ դեռ չէր բոլորել 50 տարին:  Նա հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

2019 թվականի ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։

(Visited 92 times, 1 visits today)