Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը նորաթուխ սիրելիի՝ 46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ ներկայացել է Լոս Անջելեսում կայացած LACMA Art + Film բարեգործական փառատոնին։
Ըստ լրատվամիջոցների՝ Կիանուի հարաբերությունները Գրանտի հետ արդեն մի քանի ամսվա պատմություն ունեն, սակայն մինչ այժմ երբեք չեն հանրայնացրել դրանք: Զույգը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել իրենց հարաբերությունները:
Զույգի մերձավորների շրջանում լուրեր են տարածվել, որ Ռիվզը և Գրանտն օրինականացրել են իրենց հարաբերությոոււնները: Նշված տեղեկությունը, սակայն, ոչ մի կերպ չի հաստատվել:
Հիշեցնենք նաև, որ Կիանու Ռիվզը երբեք ամուսնացած չի եղել:
(Visited 64 times, 1 visits today)