Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՛՛Այսօր էլ ուղիղ եթերում ասացի ու տեքստային տարբերակով կրկնում եմ․
Այս դժվարին իրավիճակում չենք նկատում, թե որքան մարդակենտրոն է դարձել ՀՀ առողջապահական համակարգը։ Նախկինում բողոքների կատարյալ հեղեղ էր բուժհաստատությունների, բժիշկների մի ահռելի հատվածի հանդեպ, որ քաղաքացիներից փող են ուզում, որպեսզի սպասարկեն։ Բժիշկների հետ էիր խոսում՝ տրտնջում էին, որ իրենց վրա էլ վերևներից է պլան դրված, ստիպված են այդ «փողային բազարների մեջ մտնել»։ Այս ամիսներին ոչ մի բողոք չլսեցի հազարավոր մարդկանցից, ճիշտ հակառակը՝ միայն շնորհակալության խոսքեր հոգատարության, իրենց կոչմանը անմնացորդ նվիրման համար։ Կորոնավիրուսը փոխեց բոլորիս, միավորեց բժիշկ ու քաղաքացի և նրա իշխանությունը։ Այ սա հեղափոխություն է, այ սա փոփոփոխություն է, որը պետք է ամրագրվի, ինստիտուցիոնալիզացվի բուժանձնակազմի բարձր աշխատավարձով, նրանց հանդեպ հանրային ու պետական երախտագիտությամբ, գնահատանքով։
Հնին վերադարձ չի լինելու և հների վերադարձ չի լինելու՝ անգամ նորացված դեմքերով՛՛։