Հունվարի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացիներ և հայտնում, որ փողոցում անգիտակից վիճակում մի քաղաքացի կա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Պարեկները, մոտենալով նշված վայր, այնտեղ հայտնաբերում են հղի կնոջ, ում իրենց ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիկները օգնություն են ցուցաբերում այդ կնոջը, մի քանի օր վերցնելով իրենց հսկողության տակ։
Այսօր արդեն` շնորհիվ Լոռու գումարտակի պարեկների ու Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, կնոջ՝ Ն․ Փանոսյանի, ու նրա պտղի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։