Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում։
Այդ մասին տեղեկությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը «Ahaber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կարող է այցելել Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին։
(Visited 38 times, 1 visits today)