Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՜ քաղաքացիներ,
Այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն:
Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը:
Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով: Ընդունարանը չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ»:
(Visited 66 times, 1 visits today)