Հիշում եմ 1-ին թռիչքը դեպի Բաքու, երբ գե րիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում ու տեսանք, որ… Մուրադով

Ռուսաստանի զի նված ուժերի Հարավային ռազ մական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, թե Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ գե րիներին վերադարձնելու հարցում կա դրական ըմբռնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զին ծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագեր իների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ, որ այդ

հարցը պետք է ամբողջությամբ փակվի: ՌԴ խաղաղապահները գործն ավարտին կհաս

ցնեն»,- հայտնել է Ռուստամ Մուրադովը:
Նա նշել է, որ գե րիներին վերադարձնելու  աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահների պարտք: «Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագե րիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գե րիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում ու տեսանք արցունքներ: Նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,-հավելել է Մուրադովը:

(Visited 50 times, 1 visits today)