Հերիք է լալոշի նման կրկնեք էդ ռուսական մեդիակապիկների կարծիքները. Ուրելն լսեք… Արմեն Չիբուխչյան

 

Արմեն Չիբուխչյանն գրել է.Փոխանակ հիմա բոլորը համախմբվեն, հիմա միասնական լինեն, միմյանց օգնել է պետք։ Օրինակ, Ռուսաստանն ստիպում է Փաշինյանին գնալ, ընդդիմությունը պետք է ասի՝ մենք կողմ ենք ԵԱՀԿ շրջանակներում, որ էդ մանևրելու դաշտը տան Նիկոլ Փաշինյանին։

Հասկանու՞մ եք։ Այսինքն չկա ոչ մի աջակցություն, կա էլի իշխանություն խլոցի։ Այսինքն նրանք ասում են, թե թող գնա տապալվի, մի բան էլ զիջի, մի կտոր էլ պոկեն Հայաստանից, մենք գանք իշխանությունը մերը անենք։

Տո չեք վայելելու։ Ես պատերազմից միանգամից հետո ասել եմ, որ մտքներովդ չացնի, որ որևէ մեկդ վայելելու եք։ Մի հատ Ռամզան Կադիրով են բերելու ստեղ նստացնեն ձեր գլխին, բոլորիդ հարցերը լուծելու է նա 1 վայրկյանում։

Բոլորիդ էդքան լափաման չի լինելու է, այդքան լա փաման չկա, որ բոլորիդ տեղ տան, կամ բոլորիդ պաշտոն տան։ Մեծ մասդ հիասթափված փախնելու եք, բայց երկիրը վաճառվում է, չի կարելի սենց։ Այսինքն, եթե դուք կասկած ունեք, որ Փաշինյանը ինչ-որ մի բան սխալ է անում, կամ պայմանավորվածության մեջ է, ապա այնպիսի պայմաններ, այլընտրանք առաջարկեք, քննադատեք Ռուսաստանին։

Ձեր ռազմավարական դաշնակցին Մայիսի տասներկուսից դիմել եք, մեկն ու մեկը մի հատ ձայն չի հանում։ Կանգնում են, սկսում են լալոշի նման կմկմալ՝ «դե գիտեք, Ռուսաստանն նայում է ովքեր են, ինչ քաղաքականություն է վարում», ո՛չ, չեն նայում, հիմարի տեղ մարդկանց չի կարելի դնել։ ՌԴ-ն իր շահին է նայում տարածաշրջանում։

Հերիք է լալոշի նման կրկնեք էդ ռուսական մեդիակապիկների կարծիքները, որ Նիկոլ Փաշինյանը լավ չի ռուսների հետ, ռուսներն էլ մեզ չեն օգնում։ Ուրեմն լսեք, մի հատ տարրական ճշմարտություն կա։ Եթե ռուսները այսօր մեզ օգնեին, դրանից հետո կանգնեին ասեին՝ Փաշինյանը լավը չի՝ ազգովի մենք Փաշինյանին կհեռացնեինք։ Կասեինք՝ քանի որ էս մարդիկ եկան մեզ փրկեցին։

(Visited 51 times, 1 visits today)