30 տարեկան հայ տղամարդկանց մի զգալի մասը հլը մամայի կարծիքն ա հարցնում ամեն ինչում. Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Երիտասարդ ամուսինների և ծնողների համատեղ կյանքի կատաստրոֆան շատ շերտեր ունի։ Բայց ինչ էլ ասես, հետամնաց մարդիկ դա չեն հասկանալու։ Ո՞նց հասկանան, եթե գրածներին նայում ես՝ մեղքդ գալիս ա։ Նորմալ մտքերի տակ լատինատառ հայհոյողների 99 տոկոսը ոչ թե 19-րդ դարում ա, այլ քարե դարում։ Իրենք իրենց խղճուկ «մտքերով» կարծես կպած ուզենան ապացուցել, որ ո՛չ բոլոր մարդիկ են կապիկից առաջացել, մի մասը դեռ էդ ճամփին ա, բայց տեղ չի հասել։ Էդ հետամնաց զանգվածի հետ օրինակ սոցիալական կյանքի մասին ո՞նց խոսես– անհնար ա։ Ասենք ո՞նց բացատրես, որ ակաշկանդ ամուսնական կյանքը բացի հաճելի լինելուց նաև կարևոր սոցիալական ֆունկցիա ունի։ Անկաշկանդ սեքսը զույգին կապում է հոգեպես — և դա ամուր ընտանիք ունենալու կարևորագույն նախապայմաններից է։ Կաշկանդված սեքսը և սեփական տարածք չունենալը զույգի հարաբերության մեջ անդառնալի հետևանքեր է ունենում, որոնք վերջիվերջո հասցնում են բաժանության։ Հիմա հետամնաց մասսային էս բաները ո՞նց բացատրես, որ հասկանա։ Չի հասկանում։ Ստիպված կոպիտ ձևով ես ասում։

Կամ ի՞նչ լեզվով ասես, որ եթե օրինակ մարդը 20-25 տարեկանում չի ամուսնանում, էլի՛ նորմալ ա, որ ապրի առանձին։ Իմ վրա օրինակ բերեմ. Ես ապրում եմ առանձին, երբ ում հետ ուզեմ կշփվեմ, երբ կուզեմ կքնեմ, երբ կուզեմ կարթնանամ, ոչ մեկը ինձ չի կարա ասի. «Նարեկ, ուր ես գնում» կամ «Երբ ես գալու»։ Դա չի նշանակում ապրել սանձարձակ կյանքով։ Դա նշանակում է լինել նորմալ մարդ։ Սեփական տարածք ունենալը 21-րդ դարի արժանապատիվ սոցիալական կյանքի ամենակարևոր բաղադրիչներից է։ Ամուսնության իմաստը հենց այն է, որ դուք այնքան եք սիրում իրար, որ պատրաստ եք ձեր անձնական տարածքները միավորել։ Դուք երկուսով կառուցում եք ձեր նոր կյանքը։ Հետո եթե երեխաներ են ծնվում, արդեն երեքով, չորսով… «սկեսուր-զոքանչ-աներ-տալ-սկեսայր» շքախմբի մուտքը պիտի արգելված լինի էդ տարածքում։ Ար-գել-ված։ Ո՛չ մեկը մուտք չունի՝ այլ միայն դու, քո կինը, քո երեխաները։ Դա քո ընտանիքն ա։ Մնացած բոլոր մարդիկ, ինչքան էլ քո հարազատներն են, էդ տարածքում օտար են։ Ծնողները կարող են ձեզ հյուր գալ, բայց իմանալով որ իրենք հյուր են և չեն կարող քիթները խոթել ձեր կենցաղ։ Սա 21 –րդ դարի սոցիալական կյանքի տարրական նորմ ա։ Ախր ամոթ ա նույնիսկ բացատրելը։

Էլ չասեմ, որ ինչքան երիտասարդները անձնական կյանքի իրավունք ունեն, նույնքան էլ ծնողները։ Իսկ եթե ծնողը չունի իր անձնական կյանքը, դրանում ո՞վ ա մեղավոր։ «Մաման մենակ ա, մաման մեղք ա, մաման սենց, մաման նենց…»։ Արա ամոթ ա, գնա խելք հավաքի։ Ի՞նչ անես, որ մաման մենակ ա, կնոջդ թողես, եքա բոյդ առած գնաս մամայիդ փեշի տակ ապրե՞ս։ Ժողովուրդ ջան, հասուն մարդիկ եք, դուք չեք ջոգո՞ւմ, որ մամայի մենակությունը փարատելը որդու գործը չի։ Ամեն մարդ ինքը պիտի իր մենակության հարցը լուծի։ Քաղաքակիրթ մարդը չի չամռվի իր երեխաներին։ Չամռվելու համար գոյություն ունի սեփական ամուսին։ Կամ եթե չունես, քեզ զուգընկեր գտի-չամռվի, ի՞նչ ես կպել ընտանիքավոր երեխեքիցդ։ Հասկացանք, կարելի ա ուշադիր լինել ծնողներիդ հանդեպ, հատկապես եթե տարիքով են, պարբերաբար այցելել, բայց դա պիտի լինի առիթից առիթ, որովհետև դու ունես քո սեփակա՛ն ընտանիքը, որի հանդեպ ունես պարտականություններ։ Եթե ձեզ էս հարցում ուրիշ ձև են դաստիարակել, ուրեմն սխալ են դաստիարակել։ Բայց եթե դուք 30-ն անց եք, ձեր սխալ դաստիարկաության համար ո՛չ մեկին մի մեղադրեք ձեզնից բացի…

Կամ ի՞նչ ա նշանակում «Ծնող ա, մի բան էլ ավել կասի, ոչինչ..»։ Դա էլ ա տուզիկ հետամնացություն։ Էլի՛ հարգեք ձեր ծնողներին, բայց պահանջեք, որ իրանք էլ ձեզ հարգեն։ Ծնող լինելը չի նշանակում անտակտություններ անելու իրավունք ունենալ։ Առավել ևս չի նշանակում ամեն օր 56 անգամ քիթը քո կյանք մտցնելու իրավունք ունենալ 40 տարի շարունակ։ Եթե քո ծնողը ուրիշ կերպ ա մտածում, ուրեմն ինքն ա անդաստիարակ, հետևաբար ինքը դաստիարակվելու կարիք ունի, ոչ թե դու։ Եթե քո ծնողը չի հարգում քեզ, իրավունք չունի քեզնից հարգանք պահանջելու։ Որովհետև հարգանքը լինում է միայն փոխադարձ։ Ուզում ե՞ք ձեր երեխաները ձեզ հարգեն, ուրեմն հարգեք ձեր երեխաներին։ Բարեկամնե՛ր, հարգանք վաստակելու ուրիշ ձև չկա։

Ոչ պակաս զզվելի ա, երբ 30 տարեկան մարդը պահանջներ ա ներկայացնում սեփական ծնողներին։ Ի՞նչ պահանջ, արա, մեծ մարդ ես։ Դու մաքսիմում կարաս խնդրես։ Օգնում ա՞ քեզ, շատ լավ, չի՞ օգնում, պարտավոր էլ չի։ Օրինակ իմ ծնողները մինչև հիմա իմ համար ամեն ինչի պատրաստ են, եթե հանկարծ իմանան ես ինչ-որ բանի կարիք ունեմ, չեն էլ սպասում, որ խնդրեմ, միանգամից իրար հերթ չտալով օգնում են ու փոխարենը ինձնից ոչ մի բան չեն պահանջում։ Նույն ձևով ես չեմ սպասում որ ծնողներս ինձ խնդրեն, եթե գիտեմ, որ ինչ-որ բանի կարիք ունեն, միանգամից անում եմ ու փոխարենը ոչ մի բան չեմ պահանջում։ Մի անգամ դեպք էղավ մեր դաչայում նստած խոսքի մեջ (լրիվ ի միջիայլոց) մամայիս ասում եմ. «Նենց հավի խորոված կուտեի», մեկ էլ մի հինգ րոպե հետո պատուհանից լսում եմ դուրսը կանգնած հեռախոսով ասում ա. «Ալո, բարև ձեզ, դուք տնական հավեր էիք չէ՞ ծախում։ Հիմա ունե՞ք»։

Բա որ ասում են. «Փող չկա, ո՞նց մենակ ապրի»։ Չէ դուք լուրջ ե՞ք ասում։ Մի քանի տարի առաջ ես Գյումրիում ուզում էի սեփական փոքրիկ տուն առնել, քանի որ շատ եմ սիրում էդ քաղաքը – մտածում էի՝ մի շատ փոքրիկ առանձին տուն, փոքրիկ այգիով, գեղեցիկ ու հարմար ամառանոց։ Գիտե՞ք խի չառա։ Որովհետև չկար։ Ամբողջ Հայաստանում փոքր սեփական տուն գոյություն չունի։ Ինչ սարքում են՝ մեծ, մեծ, մեծ, որ 100 հոգով լցվեն իրար գլխի ապրեն… սարքում են մեեեեծ ճաշասենյակ, մեեեեծ ննջասենյակ ու էնքան անհարմար, որ նորահարսը պիտի առավոտյան սաղ զալը կտրի-հասնի բաղնիք, հետո չերեզ կիսուրի ննջասենյակ բալկոնով նորից հասնի իր ննջասենյակ։ Ու եթե էդ տունը ուզես կիսել, հնարավոր չի, պիտի սաղ տունը քանդես, թազա սարքես, որ մի ձև կիսվի։ Սարքում են էնքան անիմաստ ճոխ ու ռաբիզ, որ ասենք մենակ ճաշասենյակի աբոյի գնով կարելի ա մի հատ փոքր տան հիմք գցել։ Էդքանից հետո փողի պակասից ե՞ք բողոքում։ Բա խելքի պակասի՞ց ով պիտի բողոքի, այ տուզիկներ։ Լավ ա գոնե որոշ մարդիկ տան մեջ մի քանի հատ բաղնիք զուգարան են սարքում, զարգացել են։ Բայց դա շատ քիչ ա։

Իսկ ինչպե՞ս են վարվում քաղաքակիրթ մարդիկ։ Ես Մյուխենում 15 տարեկան մի աշակերտ ունեի՝ տղա երեխա, որի հետ պարապում էի իրենց տանը – երկու հարկանի տուն էր։ Մի օր տեսնեմ շինարարություն են սկսել ու բացատրում են. «Տան երկրորդ հարկը կիսում ենք, առանձին խոհանոց ու սան. հանգույց ենք սարքում ու առանձին մուտք՝ բակի կողմից»։ Հարցնում եմ՝ ինչու՞։ Ասում են «Դե մեր տղան արդեն մեծ ա, 15 տարեկան, ուզում ենք 16-ից հետո ինքը իր առանձին բնակարանը ունենա առանձին մուտքով, որ եթե ուզենա, կարողանա առաձին ապրել, ընկերուհի ունենալ, որպեզի առանց մեզ տեսնելու կարողանա իր տնից ներս ու դուրս անել, երբ էլ կուզի մեր հետ շփվել, նույն տան մեջ ենք՝ կշփվի»։ Հասկանում ե՞ք մտածողության տարբերությունը։ Էդքանից հետո զարմանալի ա՞, որ 20 տարեկան գերմանացի տղամարդը հասուն մարդ ա, իսկ 30 տարեկան հայ տղամարդկանց մի զգալի մասը հլը մամայի կարծիքն ա հարցնում ամեն ինչում։ Հիմա ինքներդ ձեզ հարց տվեք՝ ո՞ր ծնողն ա ավելի շատ սիրում իր երեխային ՝ իմ գերմանացի աշակերտի ծնողը՞, թե՞ էն հետամնաց հայ ծնողը, որ լացակումած ասում ա. «Es im erexun pahel-mecacrel em vor mamayin toxi gna?»։ Զզվելի ա։

ՀԳ. Հետամնաց, կեղտոտ մասսան ինձ հայհոյելուց առաջ նույնիսկ իրան նեղություն չի տալիս, որ իմ գրած տեքստը կարդա ու հասկանա։ Է ո՞նց կարդա, եթե կյանքում գիրք չի կարդացել, անգրագետ ա ու քոմենթելուց էլ ամեն նախադասության մեջ մի 8 հատ սխալ ա անում»։

(Visited 22 times, 1 visits today)