25 մլն ռուբլի արժեքով մեքենա. Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին (Տեսանյութ)

Գոհար Ավետիսյանի հայրն այս տարի նշել է հոբելյանը՝ 60-ամյակը, ինչի առիթով հայտնի դիմահարդարը հայրիկին թանկարժեք նվեր է մատուցել, որի մասին նա երազել է։

«Նա ամբողջ կյանքում աշխատել է՝ առանց ձեռքերը ծալելու, որպեսզի մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Եվ միայն 40 տարեկանում է նա կարողացել իրեն թույլ տալ առաջին մեքենան»,- գրել է Գոհարը՝ նշելով, որ երբ մեծացել է, երազանք է ունեցել՝ ամբողջ աշխարհը ցույց տալ ծնողներին ու նրանց համար ավելի լավ կյանք ապահովել։ 2015թ․-ին Գոհարը հայրիկին 6 մլն ռուբլի արժեքով մեքենա է նվիրել, սակայն վեց տարվա ընթացքում այն հնացել է, սկսել հաճախ փչանալ։Գոհար Ավետիսյանը հորը «Brabus» է նվիրել (Տեսանյութ)

«Ես գիտեի, որ նրան դուր է գալիս մի շատ լավ ու թանկ մոդել, բայց նա այդ մասին չի ասել, այլ պարզապես գնացել է սպասարկման կետ ու վերանոգորել իր մեքենան»,- նշել է Գոհարը։ Դիմահարդարը նվերը մատուցելու յուրօրինակ ձեւ է  ընտրել. նա փակել է հոր աչքերն ու տարել դեպի մեքենան. անակնկալը հուզել է նրան։

«Ես գիտեի, որ նա երազում է 25 մլն ռուբլի արժողությամբ մեքենայի մասին, որն իրեն երբեք թույլ չի տա։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է անենք ամեն ինչ՝ ավելի շատ գումար աշխատելու եւ ծնողների համար ավելի լավ կյանք ապահովելու համար։ Նրանք արժանի են դրան»,- տեսանյութում նշել է Գոհարը։

(Visited 38 times, 1 visits today)