216.400 դրամ և ավել… ինչքան գումար կարող եք ստանալ, եթե Խնայբանկում ներդրած ավանդ եք ունեցել

Կառավարությունը հունվարի քսանյոթին որոշում է ընդունել փոփոխություն կատարել 2014-ի ապրիլի քսաներեքի N 460-Ն որոշման մեջ, որի համաձայն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993-ի հունիսի տասը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում

ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993-ի հունիսի տասը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած, 1938 թվականի դեկտեմբերի երեսունմեկը ներառյալ ծնված քաղաքացիները։ Նախկինում ավանդների

փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թվականի դեկտեմբերի երեսունմեկը ներառյալ ծնված քաղաքացիները։ Համաձայն «2006-ի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ութերրորդ հավելվածի չորրորդ կետի փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի.

Ավանդի փողի չափը (խորհրդային ռուբլով)` տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)՝ հազարից ոչ ավելի՝ ավանդի գումարը X 84, 1001-ից մինչ երեք հազարը (ներառյալ)՝ 84000+(ավանդի հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 29.4), 3001-ից մինչ հինգ հազարը  (ներառյալ)՝ 142800+(ավանդի երեք հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 16.8), 5001-ից մինչև տաս հազար (ներառյալ)՝ 176400+(ավանդի հինգ հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 8), 10000-ից ավելի՝ 216400+(ավանդի տաս հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 4)։

(Visited 95 times, 1 visits today)