«Ես կոտրված եմ, դժբախտ»Բրիթնի Սփիրսը դատարանին խնդրել է դադարեցնել հոր խնամակալությունն իր նկատմամբ

Бритни Спирс сейчас: как выглядит и одевается звезда 2000-х | Дамский Журнал | Яндекс ДзенОтец Бритни Спирс больше не будет её единственным опекуном • ТНТ MUSIC — Здесь твоя музыкаԱմերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը դատարանում անձամբ պահանջել է դադարեցնել հոր խնամակալությունն իր նկատմամբ։ Այս մասին հայտնում են CNN-ը եւ The Hollywood Reporter-ը։

«Ես ստել եմ ու ասել ամբողջ աշխարհին, թե ամեն ինչ կարգին է եւ երջանիկ եմ… Ես կոտրված եմ, դժբախտ եմ, չեմ կարողանում քնել»,- խոստովանել է 39-ամյա երգչուհին՝ միանալով առցանց հանդիպմանը։

Бритни Спирс заявила о невозможности родить ребенка из-за опеки :: Общество :: РБКՍփիրսը հայտարարել է, որ իր կյանքը վերահսկող մարդիկ թույլ չեն տալիս իրեն եւս մեկ երեխա ունենալ ու ամուսնանալ.«Ներարգանդային պարույր է տեղադրված, որ չհղիանամ: Այդ թիմը (խնամակալների) ինձ թույլ չի տալիս դիմել բժշկի, քանի որ նրանք չեն ցանկանում՝ ավելի շատ երեխաներ ունենամ»,- ասել է նա։

Бритни Спирс скрывает чудовищный диагноз": новое видео ошарашило фанатов - СобеседникԵրգչուհու խոսքով՝ իրեն նույնիսկ թույլ չեն տալիս նույն մեքենայով շրջել իր զուգընկերոջ հետ։ Սփիրսը նշել է, որ խնամակալությունն իրեն ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ եւ զրկում է անձնական կյանքի իրավունքից։

Բացի այդ, Բրիթնին նաեւ հայտարարել է, որ իր կամքին հակառակ՝ իրեն ստիպել են լիթիում օգտագործել.«Ես ինձ հարբած էի զգում, չէի կարողանում ոչինչ խոսել ո՛չ հայրիկի, ո՛չ մայրիկի հետ։ Ինձ վեց տարբեր բուժքույրեր էին խնամում»։

Երգչուհու ելույթից հետո Ջեյմս Սփիրսի փաստաբան Վիվիան Լի Թորինն իր հաճախորդի անունից կարճ հայտարարություն է ընթերցել դատարանում.«Նա ցավում է, որ իր դուստրը տանջվում է եւ այդպիսի մեծ ցավ է ապրում։ Միսթեր Սփիրսը սիրում է իր դստերը եւ շատ է կարոտում նրան»։

Բրիթնի Սփիրսի հայրը նրա խնամակալն է դարձել 2008 թ.-ին` հանրային սկանդալներից հետո, որոնք պայմանավորված էին երգչուհու հոգեկան առողջությամբ: Ջեյմս Սփիրսը վերահսկում է դստեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Նախորդ տարի երգչուհին փորձել է դատարանում վիճարկել խնամակալության հարցը, սակայն հաջողության չի հասել։

(Visited 27 times, 1 visits today)