Ցողիկ Մարտիրոսյանը՝ մերկ լուսանկարվելու եւ սիրելիի մասին

«Արվին Քոչարյանի հետ սկսել եմ աշխատել թատրոնում, հետո ինձ առաջարկեց մերկ նկարվել «Միստիկուսի» համար։ Նախ շոկի մեջ էի, որովհետեւ Արվինի գործերը միշտ հավանել եմ ու հոգու խորքում ցանկություն կար լինել այդ նախագծի մոդելներից մեկը։ Եվ համաձայնեցի. երկու տարի առաջ առաջին անգամ նկարահանվեցի «Միստիկուսի» համար։ Ինձ համար ստեղծագործելու ընթացքում սահմաններ գրեթե չկան»,-նշել է դերասանուհին: Վերջերս կրկին համագործակցել են.«Էլի էինք ուզում միասին աշխատել, բայց չէր ստացվում երկուսիս զբաղվածության պատճառով: Վերջապես «Միստիկուսի» համար եւս մեկ հիանալի կերպար ստացանք: Միշտ ապշում եմ, երբ Արվինը ցույց է տալիս՝ ինչ նկարներ են ստացվել: Շնորհակալ եմ նրան ինձ նկատելու համար, շնորհակալ եմ ոճաբան Սարգիս Մկրտչյանին եւ դիմահարդար Հասմիկ Մայիլյանին, եթե նրանք չլինեին, այս հետաքրքիր ֆոտոշարքը ես չէի ունենա»:

Ցողիկը նշել է, որ այժմ բավական զբաղված առօրյա ունի.«Փորձում եմ ամեն ինչի համար ժամանակ ստեղծել ու ստացվում է: Թատրոնում եմ խաղում, նաեւ ռեժիսոր Ալլա Բունիաթյանն ռաջարկեց ներկայացման մեջ արքայադուստր Անայի դերը»:Դերասանուհին ընտրյալ ունի, ինչն էլ պարզ էր վերջերս հրապարակած լուսանկարներից: «Այո, ունեմ սիրելի ու շատ երջանիկ եմ նրա հետ: Թե ինչպես ենք ծանոթացել, երկար պատմություն է: Արամն իմ ոլորտից չէ, բայց իմ աշխարհից է»,-շեշտել է Ցողիկը:

(Visited 24 times, 1 visits today)