10 տարի թագավորես ու էդ կարգի տհաս լինե՞ս. Լևոն Բարսեղյանը Սերժ Սարգսյանի մասին

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սերժիկի ինքնահարցազրույցը քաղաքական լակոտության, մանկական կեղծավորության ու, վախենամ, մարտնչող տգիտության հուշարձան է, մոնումենտ։ 10 տարի թագավորես, դրանից առաջ մի 10 տարի էլ խաղավար լինես ու էդ կարգի տհաս լինե՞ս, էնքան տհաս, որ բոլորին տգետի տեղ դնե՞ս, ժամանակին, երբ ասել եմ, թե անմեղսունակ է, ճշմարիտ եմ ասել։

Անհամբեր սպասում եմ «Իմ Քայլը ...

Մեկ որոշեցի մի վերլուծություն գրել զառանցանքների վրա, բայց ժամանակին հասկացա, որ հիմարացման ծուղակը կընկնեմ։ Թող գնա իր հորթերի հետ զմայլվի իր բարբաջանքով…»:

(Visited 155 times, 1 visits today)