Ֆիլիցիդ՝ սեփական երեխայի սպանություն

Ֆիլիցիդը խորը դեպրեսիայի մեջ գտնվող ծնողի կողմից երեխայի սպանությունն է:  Այս երևույթն առաջին անգամ ուսումնասիրող բժիշկ Ֆիլիպ Ռեսնիկը 1969 թվականին եկավ այն եզրահանգման, որ ծնողի կողմից սեփական երեխային կյաքից զրկելու շարժառիթներ կարող են հանդիսանալ.

1.Ալտրուիստական սպանությունը, երբ ծնողը կարծում է, որ այս աշխարհը շատ դաժան կարող է վարվել իր սեփական երեխայի հետ, և դրանից վերջինս կարող է խիստ տառապել, անկախ նրանից երեխան այժմ տառապում է, թե՝ոչ:

2.Մունչաուսենի սինդրոմը, որը սիմուլյացիոն խանգարում է, երբ մարդը ուռճացնում կամ արհեստականորեն առաջացնում է հիվանդության ախտանիշներ: Այս դեպքում ծնողի կողմից երեխայի վնասումը ոչ միշտ է համարվում կանխամտածված սպանություն:

3.Անցանկալի երեխայից ազատվելը:

4.Ամուսնուց կամ կնոջից վրեժ լուծելու նպատակով սեփական երեխայի կանխամտածված սպանությունը: Այսպիսի հանցագործություն կատարող անձինք իրենց երեխային համարում են մի ինչ-որ «օբյեկտ»:

Հիմնականում երեխայի սպանությունը ուղեկցվում է երեխային վնասող հոր կամ մոր ինքնասպանությամբ:Նման հանցագործության կատարումը հաճախ կապված է կատարողի հոգեկան խանգարման հետ:

Այսպիսով, 1997 թվականից մինչև 2006 թվականը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած դատականորեն ապացուցված ֆիլիցիդի 45 դեպքերի  և ինքնասպանության ֆիլիցիդի 297 դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարողների 37% -ը արդեն ունեցել է հոգեկան խանգարումներ հանցագործության կատարման պահին: Ամենատարածված ախտորոշումները աֆեկտիվ խանգարումներ են և անձի խանգարումը, ավելի քիչ տարածված են պսիխոզները (դեպքերի 15%): Այնուամենայնիվ, ոճրագործների մեծ մասը նախքան հանցագործությունը կատարելը չեն դիմել հոգեբանական կամ հոգեբուժական օգնության, և միայն մի քանիսը ստացել են բուժում մինչ այդ: Նորածինների ֆիլիցիդը մայրերի շրջանում տարածված է դեռահասության տարիքում ծննդաբերության և հետծննդյան դեպրեսիայի հետևանքով: Ընդհանրապես, իրենց հայրերի կողմից երեխաներին սպանելու բոլոր հետաքննված դեպքերը զգալիորեն ավելի շատ են, քան մայրերի կողմից կատարված դեպքերը: 

(Visited 57 times, 1 visits today)