Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին (ֆոտո)

Հայուհի Քիմ Քարդաշյանը մեծ իրարանցում է առաջացրել Երեւանում: Արդեն երկու օր է` հայկական ծագում ունեցող համաշխարհային աստղի հյուրանոցի մոտ երկրպագուների մեծ բանակ է հավաքվում:

Այս առավոտն էլ բացառություն չէր: Ժամը 08:00-ից Քիմին արդեն սպասում էին… Աստղը, սակայն, հուրանոցից դուրս եկավ մոտ երկու ժամ անց: Այս անգամ Քիմին չէին ուղեկցում քույրը` Քորթնի Քարդաշյանն ու երեխաները: Աշխարհահռչակ հայուհին լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց երկրպագուներին

 

Քիչ անց Քիմը ելույթ կունենա WCIT համաժողովի ընթացքում: Իր ելույթի համար Քարդաշյանը նախընտրել էր դասական ոճը` սպիտակ կոստյում, նյուդ ոճի դիմահարդարում:

(Visited 28 times, 1 visits today)