Քաղաքացին ապրիլի 22-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել. նրա մեքենան հայտնաբերվել է Սևանի ճանապարհին

Մարիամ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հարգելի՛ ընկերներ և հետևորդներ՝ խնդրում եմ բոլորիդ ուշադրությունը էս գրառմանս վրա:
Ես և ինձ շա՜տ հարազատ մարդիկ էս պահին շա՜տ ունենք յուրաքանչյուրիդ օգնության կարիքը: Անկախ Ձեր հետևորդների կամ ընկերների քանակից՝ լինեն նրանք 10-ը, թե՛ 100-ը ….
Խնդրում եմ յուրաքանչյուրդ հնարավորինս տարածել պոստս: Փնտրվում է նկարի տղան՝ Վալոդյա Վիրաբյանը, ով ապրիլի 22-ին դուրս է եկել տանից և մինչ օրս չի վերադարձել։ Մեքենան հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզում՝ Սևանի ճանապարհին, սակայն տարածքային այլ վայրերը չեն բացառվում: Հասակը՝ 170-175 սմ, սպորտային կազմվածքով: Դիմագծերի ճի՛շտ ինչպես նկարում է: Հագին եղել է կապույտ ջինսե շալվար, սև սվիտեր, սև ու մոխրագույն գլխարկ, սև սպորտային կոշիկներ։
Խնդրում եմ ևս մեկ անգամ անտարբեր չանցնել այս գրառման կողքով, տարածել հնարավորինս, տեսնողներին դիմել մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարել 055-19-29-00 հեռախոսահամարով»:

(Visited 41 times, 1 visits today)