Փնտրվում է տղամարդ, ով պորտապարուհի Լիլիթ Բաբայանին կարգելի պարել

Վերջերս «Քաղցած սպասում են» հաղորդումը հյուրընկալվել էր արևելյան պարարվեստի մարզիչ, պարուսույց, պարուհի Լիլիթ Բաբայանի տանը:

որ ամբողջ հաղորդումը նվիրված էր Լիլիթի ապագա տղամարդուն, մասնավորապես` կարելի էր տվյալ թողարկումը վերնագրել այսպես. «Շտապ. փնտրվում  է տղամարդ»:

Լիլիթը ողջ թողարկման ընթացքում նկարագրում էր իր համար ցանկալի տղամարդուն՝ խոստովանելով, որ եթե նա հայտնվի, ապա ինքն իր աշխատանքը կփոխի

Լիլիթը արևելյան պարեր է ներկայացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: Շատ հաճախ ելույթ է ունենում կորպորատիվներ միջոցառումներում, սակայն ըստ Լիլիթի՝ եթե կողակից  ունենա, ապա կցանկանա, որ նա դեմ լինի իր աշխատանքին:

Պորտապար ներկայացնելով՝ Լիլիթը ցանկանում է, որ իր ապագա կողակիցը պարզապես արգելի իրեն դա անել, մասնավորապես՝ չհամաձայնի, որ ինքը մեկնի արտագնա աշխատանքի: Ըստ պարուհու՝ բավական դժվար է միայնակ աղջկա համար աշխատել դրսում, ինչը նա բավական հաճախ անում է՝ մեկնելով Եգիպտոս, Սիրիա, Լիբանան և այլ երկրներ: Լիլիթի կարծիքով՝ եթե իր ապագա սիրելին դա իրեն թույլ տա, ապա նա պարզապես չի լինի նման տղամարդու կողքին:

(Visited 3 times, 1 visits today)