Փետրվարի 8-ի երեկոյան Հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն. բոլոր ճանապարհները կպատվեն մերկասառույցով. Գագիկ Սուրենյան

Փետրվարի 8-ին՝ կեսօրից հետո՝ դեպի երեկո, ՀՀ տարածք սկսելու է ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։«Եթե այսօր և վաղը մինչև կեսօր ձյուն է տեղալու միայն լեռնային մարզերում, ապա արդեն փետրվարի 8-ին՝ երեկոյան ժամերին, մինչև փետրվարի 9-ի առավոտ Հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Փետրվարի 8-ի երեկոյան ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված՝ Հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Օդի ջերմաստիճանը Հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր է 10-15 աստիճանով, սակայն փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով»,- գրել Սուրենյանը:

(Visited 20 times, 1 visits today)