«Ցանկանում եմ նոր օծանելիք թողարկել հայկական ծաղիկների բույրերով». Քարդաշյան

Կարծում եմ, որ Հայաստան այցից հետո ես կստեղծեմ ինչ-որ մի բան՝ գեղեցկության հետ կապված։ Կարծում եմ, որ կարելի է ինչ-որ մի բան անել հայկական ծաղիկների հետ կապված, այսինքն՝ մի բան, որում ես կկարողանամ օգտագործել այդքան գեղեցիկ հայկական ծաղիկները։

Ես ցանկացա անպայման նորից գալ ու իմ երեխաներին հետս բերել, նաև Քորթնիին, ով երբեք այստեղ չի եղել։ Այստեղ գտնվելն ամեն ինչ է մեզ համար, անգամ հասարակ մարդկանց հետ շփվելն ինձ շատ է ոգեշնչում։ Այնպես որ, ես սիրով նորից այստեղ կվերադառնամ ու իրոք շնորհակալ եմ ինձ ընդունելու համար։ Երևանում անցկացվող տեխնոլոգիաների այս հրավառությունն այնքա՜ն հուզիչ է ու տպավորիչ, ես իրոք ուրախ եմ այստեղ գտնվելու համար։

(Visited 23 times, 1 visits today)