Տղամարդը, որը փրկվել էր «Շապոկոենսեի» ավիավթարի ժամանակ, ողջ է մնացել նաև ավտովթարից հետո

Բոլիվիացի Էրվին Տումիրին, որը 2016 թվականին փրկվել էր «Շապոկոենսե» թիմի հետ ինքնաթիռի վթարից, 2021 թվականին Բոլիվիայում գրանցված ավտովթարից հետո հայտնվել է հիվանդանոցում:

Erwin Tumiri: Chapecoense plane crash survivor avoids death again in bus  crash which killed 22 people; shares horror story » GhBase•com™Ավտոբուսը, որի մեջ էր նաև 30-ամյա Թումիրին, երեքշաբթի օրը դուրս է եկել մայրուղուց, շրջվել և հայտնվել ձորում՝ Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքի մոտակայքում:

Ներսում 52 մարդ է եղել, որոնցից 21-ը մահացել են, մնացածը, ներառյալ Տումիրին, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Տղամարդը վնասել է ոտքերը և մեջքը, բայց շարունակում է լավ տրամադրություն ունենալ և հույս ունի, որ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:

2016-ի նոյեմբերին Տումիրին «LaMia 2933» թռիչքի անձնակազմի անդամ էր, որով  բրազիլական «Շապեկոենսեն» ուղևորվում էր Կոլումբիա `Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ երկրորդ խաղին մասնակցելու համար: Ավիաթվաթրի արդյունքում մահացել էին ինքնաթիռում գտնվող 77 հոգուց 71-ը: Տումիրին այդ ժամանակ նույնպես ողջ էր մնացել:

(Visited 11 times, 1 visits today)