Տիմատիի նախկին ընկերուհին հավանել է Կատերինա Սաֆարովային

«Մուզ-TV» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի ռեփեր Տիմատին ներկայացել էր «Холостяк» հեռուստաշոուի հաղթող Կատերինա Սաֆարովայի հետ։

Այդպիսով Տիմատին առաջին անգամ հասարակությանը ներկայացավ իր նոր ընտրյալի հետ։

Մրցանակաբաշխությունից հետո զույգի գրավիչ լուսանկարները հայտնվեցին ինչպես Սաֆարովայի, այնպես էլ ռեփերի էջում` մեծաքանակ «լայքեր» և մեկնաբանություններ ստանալով։ Երկուսն էլ սև հագուստ էին ընտրել։ Հատուկ ուշադրություն գրավեց Կատերինայի` մեծ բացվածքով, մարմինը սեղմ գրկող զգեստը, որն ընդգծում էր աղջկա սպորտային կազմվածքը։

Հետաքրքիր է, որ Տիմատիի գրառմանը առաջիններից մեկն արձագանքել էր նրա նախկին ընկերուհին` մոդել և Ռուսաստանի վիցե-միսս Ալյոնա Շիշկովան։ Մեկնաբանություններում նա երեք հատ կրակի պատկեր է թողել։ Դատելով ամեն ինչից, գեղեցիկ և ուրախ Կատերինան նրան դուր է եկել, և կարելի է ասել՝ նա հավանության է արժանացրել նախկին սիրեցյալի ընտրյալին։

(Visited 18 times, 1 visits today)