Տարածաշրջանի միակ<< խելացի կանգառը>>

Հոկտեմբերի 8-ին՝ Էջմիածին-Վաղարշապատ քաղաքի օրը, շահագործման կհանձնվի Հայաստանում առաջին և առայժմ միակ խելացի կանգառը։

Այն Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում կտեղադրվի Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ, նշվում է ՍՊԸ–ի հաղորդագրության մեջ։

«Խելացի կանգառը» կառուցվել է այնպես, որ համապատասխանի քաղաքի նոր ավտոբուսային ցանցին և արտաքին տեսքին:

умная остановка

Նախատեսված է կանգառի ներդրմամբ ապահովել տեղի բնակիչների հարմարավետ երթևեկությունը՝ սպասելաժամանակը դարձնելով հաճելի և արդյունավետ։

Գերֆունկցիոնալ կանգառի հատուկ էկրանների միջոցով քաղաքացիները կտեղեկանան իրենց հետաքրքրող երթուղու համարի, մոտենալու ժամանակի, քաղաքի տարբեր կետեր հասնելու համար նախատեսված երթուղիների և այլնի մասին։ Կանգառին մոտեցող տրանսպորտային միջոցի, օդի ջերմաստիճանի և ժամի մասին տեղեկատվություն հնարավոր կլինի ստանալ անգամ փողոցից՝ կանգառի տարածքից զգալի հեռավորությունից երևացող վազող տողի միջոցով։

Հայաստանի համար իր բնույթով բացառիկ այս կանգառում մեկտեղվել են բազմաթիվ հնարավորություններ՝ զբոսաշրջիկներին հետաքրքրող տեղեկություններ՝ ուր գնալ, ինչ տեսնել, որտեղ սնվել, որտեղ զվարճանալ, անվճար wifi, սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի վենդորային սարքեր։

умная остановка

Կանգառում ուղևորները կարող են իրենց հարմարավետ զգալ տարվա ցանկացած եղանակին. այն փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով։ Տարածքում տեղադրված են հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորելու համար։ Գործում է հակահրդեհային համակարգ. սրահում տեղադրված արագ արձագանքման կոճակի շնորհիվ, ըստ անհրաժեշտության, կարձագանքի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բացի այդ, ուղևորափոխադրումն ամբողջությամբ վերահսկվում է տեսախցիկներով` ցանկացած պահի կլինի արձագանք նաև իրավասու մարմինների կողմից։

умная остановка

Ստեղծված են բոլոր նախադրյալները տրասնպորտային միջոցին սպասելու մի քանի րոպեները հնարավորինս հարմար ու հաճելի դարձնելու համար։ «Խելացի կանգառն» իր տեսակով Հայաստանում կլինի միակը` տրանսպորտային սպասարկման ոլորտում դնելով նոր ուղենիշ:

(Visited 11 times, 1 visits today)