Վեց նշան, որ աղջիկը սիրահարված է ձեզ

Սևեռուն հայացք

Եթե աղջիկը սովորականից ավելի երկար է հայացքը պահում ձեր վրա, դա վկայում է նրա որոշակի հետաքրքրվածության մասին: Չնայած սիրահարվածության մասին այստեղ խոսելը դեռ վաղ է: Դրանում վստահ լինելու համար պարզապես հետեւեք ինքներդ ձեզ: Եվ այստեղ անպայման կնկատեք, որ երբ  ձեզ հետաքրքրող օբյեկտը հայտնվում է տեսադաշտում, ձեր հայացքը կենտրոնանում է նրա վրա: Այնպես որ, նշված թեզը վերաբերվում է նաեւ տղամարդկանց:

Կարգի բերել տեսքը

Այս նշանը գալիս է դեռ հնագույն ժամանակներից եւ պայմանավորված է պարզագույն բնազդով: Սիրահարված աղջիկը  սկսում է գրավել իրեն դուր եկած տղամարդուն: Մազերի հարդարում, օձիքի շտկում, տղամարդու ներկայությամբ շրթներկի թարմացում: Սրանք ակնհայտ նշաններ են, որոնք մատնում են: Հարցն այն է, արդյո՞ք աղջիկն ուզում է, որ իր հետաքրքրվածության մասին իմանա շրջապատը:

Հանդիպումների ու շփման ձգտում

Սիրահարված աղջիկն անպայման  հանդիպումների ու  շփման հնարավորություն կփնտրի իրեն դուր եկած տղամարդու հետ: Եվ դրա համար կարող է օգտագործվել ցանկացած առիթ: Ընկերների հետ համատեղ հանգստից՝  մինչեւ պատահական հանդիպում փողոցում: Ու այդպիսի հանդիպումն էլ կարող է ամենեւին պատահական չլինել: Պետք է նաեւ հիշել, որ սիրահարված աղջիկը շփվելիս երկչոտ է դառնում: Եթե դուք նման բան նկատեցիք աղջկա մոտ, ուրեմն մեծ է հավանականությունը, որ նա սիրահարաված է:

Հոգատարություն

Տղամարդիկ սովոր են, որ իրենք պետք է հոգ տանեն կանանց: Եւ, իսկապես, սիրահարված տղամարդը հակված է հոգ տանել կնոջը: Այս թեզը հավասար գործում է նաեւ կանանց դեպքում: Սիրահարված աղջիկը նույնպես հոգատարություն է ցուցաբերում իր սիրեցյալի նկատմամբ: Եւ դա երեւում է առաջին հայացքից մանրուք թվացող երեւույթներում: Այդ գիծը պայմանավորված է մայրական բնազդով, որն աղջիկը ենթագիտակցորեն դրսեւորում է նաեւ իր սիրեցյալի նկատմամբ:

Ուրախություն

Եթե աղջիկը ձեր ներկայությամբ սկսում է բարձր ծիծաղել ու փայլել երջանկությունից, դա  սիրահարվածության ակնհայտ նշան է: Սա իսկական անկեղծ զգացմունքների եւ համակրանքի դրսեւորում է:

Թույլ տալ անձնական տարածք մտնել

Բոլորը գիտեն, որ անձնական տարածքն այն հեռավորությունն է, որից ներս մարդը թողնում է միայն իրեն մոտ անձանց: Այսպես, եթե աղջիկը հանգիստ է վերաբերվում պատահական հպումներին, շփումներին ու նման այլ բաների, ուրեմն նա ձեզ դասում է իրեն մոտ մարդկանց շարքին:

(Visited 21 times, 1 visits today)