Վերջ մոտ 80 տոկոս «կարմիր գծերին»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդնի իր և Սիփան Փաշինյանի հեղինակած օրինագիծը, որով նախատեսվում է վերացնել մոտ 80 տոկոս «կարմիր գծերը»։

«12 վարչական շրջաններից «կարմիր գծեր» այս փուլում կմնա միայն Կենտրոնում եւ Արաբկիրում։ Լուսանկարով տուգանել այլեւս չի թույլատրվի, առնվազն 15 րոպե տեսանյութը պարտադիր կլինի։ Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)։ Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։

Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը կարգելվի, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։ Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։ Նախագծով լուծվում է Վճռաբեկ դատարանի 2019թ որոշման վարույթի հետ կապված խնդիրները։ Սակագների փոփոխություն չի լինելու»,-հայտնում է պատգամավորը։

Նրանք նշել են, որ նախագծի վերաբերյալ Երևանի քաղաքապետի, աշխատակազմի և ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանք է տարվել։

(Visited 12 times, 1 visits today)