Վարդան՝ իր հղիության լուրերի մասին

Պարուհի, երգչուհի Վարդայի անձնական կյանքը նախորդ տարի կրկին հայտնվեց լսարանի ուշադրության կենտրոնում, երբ հայտնի դարձավ, որ նա կրկին ամուսնացել է: Այս ընթացքում պարբերաբար քննարկումներ էին ծավալվում, որ Վարդան բալիկի է սպասում: Այսօր երգչուհին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և անդրադարձել այդ հարցին:

«Դուք այնքա՜ն «նրբանկատ» եք: Ինձ ամենից շատ հիացնում է ձեր կարողությունը՝ որոշել իմ հղիությունը 2019 թվականի լուսանկարով: Շատ ուրախ կլինեմ, եթե ձեր կանխատեսումները իրական լինեն, սակայն ավելի նրբանկատ եղեք: Ինչ-որ մեկի համար դա կարող է վիրավորել»,- գրել է նա:

Վերջին շրջանում Վարդան ավելի հաճախ է անձնական հրապարակումներ անում: Օրեր առաջ նա ամուսնու հետ լուսանկար էր հրապարակել և մակագրել. «Շնորհակալություն 2019»:

(Visited 28 times, 1 visits today)