«Սուրճ անկողնում». ինչպես «Վիտամինի» Արմուշն ու «32 ատամի»-ի Վահագնը բաժանումից տարիներ անց վերականգնեցին շփումն ու նոր հեռուստանախագիծ սկսեցին

10 տարվա դադարից հետո Արմուշն ու Վահագն Գրիգորյանը համատեղ նախագիծ են սկսել՝ Coffee in bed with Armush: Նախագծի համահեղինակներն ու սցենարիստները երկուսն են, հաղորդումը վարում է Արմուշը, տեսախցիկի հակառակ կողմում՝ ռեժիսորի կարգավիճակում Վահագնն է:

Վաղեմի ընկերները, որոնք նաև քավորսանիկ են, միասին չէին ներկայացել 2010 թվականից, երբ «32 ատամ» ակումբի թիմը բաժանվեց, ստեղծվեց «Վիտամին» ակումբը, Վահագնը մնաց «32»-ում, Արմուշը տեղափոխվեց «Վիտամին»:

Մի քանի տարի է՝ ես աշխատում եմ ARTN tv-ում, վարում էի երեկոյան ծրագիրը, հետո կադրից դուրս էի աշխատում, հիմա կրկին եթերում եմ առավոտյան ծրագրով: Նոր օրն ինքն իրենով դրական է, այն պիտի սկսես լավ տրամադրությամբ, սակայն զգում էի, որ ինչ-որ բան պակաս է: Քանի որ վաղուց եթերով նոր բան չէինք արել, մտածեցինք՝ հետաքրքիր նախագիծ անել, որպեսզի բարի լույսը պոզիտիվ լինի:

Բոլորիս առավոտը սկսվում է անկողնում, որոշեցինք իրականացնել հայտնի ասացվածքը՝ «սուրճ անկողնում», հայավարի ասած՝ պառկենք, խոսենք: Հաղորդումն այդպես էլ կոչել ենք՝ Coffee in bed with Armush:

Հյուրերին այնպիսի հարցեր ենք տալիս, որպեսզի հումորային, թեթև զրույց ստացվի, չենք պարտադրում անջատել հեռախոսը: Եթե զանգ է գալիս, կարող են պատասխանել, եթերում կսպասենք, երբեմն էլ, կմասնակցենք զրույցին:

Հագուստի ընտրության հարցում էլ լիովին ազատ ենք թողնում: Պարտադիր չէ անկողնային հագուստով լինեն, ցանկության դեպքում կարող են նույնիսկ կոստյումով պառկել:)

(Visited 10 times, 1 visits today)