Սիրուշոյի հայրը իր բողոքն է հղել Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանի կալանաքի հետ կապված

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին Yerevan.Today-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։Պարոն Հարությունյան այսօր կորոնավիրուսի հետ կապված միջազգային ատյանները, ԵԽԽՎ-ն, ՄԱԿ-ը հանդես են գալիս կոչերովերկրներին հորդորելով փոխել ավելի շատ կալանավորների խափանման միջոցները:Այս պայմաններում Հայաստանում ունենք իրավիճակ, երբ արդեն մեկ ամիս է, չի քննվում անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցի հետ կապված: Ինչպե՞ս եք վերաբերում այս իրավիճակին:Այն ինչ կատարվում է երկրորդ նախագահի նկատմամբ, անարդարություն է:Այսօր, երբ երկիր մոլորակը կանգնած է մի նոր աղետի առջև և նույնիսկ դարավոր թշնամի երկրներն են պատրաստ օգնության ձեռք մեկնել միմյանց, երբ մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող բոլոր կազմակերպությունները գթասրտության, հանդուրժողականության, մարդասիրության կոչեր են հնչեցնում և հատկապես կալանավայրերում գտնվող խոցելի խմբում հայտնված մարդկանց նկատմամբ, անազատության մեջ է գտնվում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նաղագահ Ռոբերտ Քոչարյանը:Կոչ եմ անում անհապաղ ազատել նախագահին:Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, ինչպես և կանխատեսվում էր, արդեն վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից, առաջիկայում էլ հնարավեր է լինեն կոնկրետ արձագանքներ գործի ապօրինությունների հետ կապված, այս ամենը, ըստ Ձեզ, ի՞նչ հետք կթողնի Հայաստանի՝ որպես ժողովրդավար երկրի վարկանշի վրա:Անկեղծ ասած ես սպասում էի, որ այդ արձագանքները կլինեն ավելի շուտ, նույնիսկ անմիջապես, բայց ցավոք… Միևնույն է՝ համոզված եմ, որ շատ շուտով կլսենք այդ արձագանքները:Ես ճանաչում եմ նախագահին, ճանաչում եմ նրա տեսակը, ճանաչում եմ նրան որպես ազնիվ, պարկեշտ, հաստատակամ, հայրենասեր մարդու և ցավում եմ, որ հասարակության մի հատված նրան պարզապես լավ չի ճանաչում:

Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ բոլոր այն բացասական խոսակցությունները, որ կապվում են նախագահի անվան հետ, դրանք բոլորը բամբասանքներ են, հերյուրանքներ, սուտ ու կեղծիք, իսկ բոլոր դրականը` փաստեր են, փաստաթղթեր, շոշափելի ու տեսանելի իրողություններ:

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի հարցում հասարակական կարծիքն ու իշխանության քայլերն իրար համապատասխանում են: Օրինակ միայն ձեր` մշակույթի ասպարեզում տեսանք, որ բազմաթիվ մտավորականներ կոչով հանդես եկան: Նույնն է նաև քաղաքական գործիչների շրջանակներում:

Այո, և իմ ստորագրությունը կար հենց առաջին ցուցակում, որը ներկայացրել էին մի խումբ մտավորականներ, արվեստի ու քաղաքական գործիչներ: Բոլորիս պահանջը մեկն էր` փոխել խափանման միջոցը և անհապաղ ազատ արձակել նախագահին:

Այնուհետև դա շարունակվեց և շատ ու շատ մարդիկ միացան այդ կոչին: Իրենց երաշխավորությունը հայտնեցին Արցախի ներկա ու նախկին նախագահները, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, Ռուսաստանի բազմաթիվ մտավորականներ, անվանի գործիչներ, բայց միևնույն է, պահանջը մնաց անպատասխան:

աղբյուր

(Visited 362 times, 1 visits today)