Սարդարապատի հուշահամալիրի խորհրդանիշները. տեսանյութ


Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր է, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին: Գտնվում է ՀայաստանիԱրմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ` 1968 թվականի մայիսին։
Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։Ներկայացնում ենք Սարդարապատի հուշահամալիրի խորհրդանիշները
Տեսանյութը՝ Նելլի Նիկողոսյանի:

❗❗❗ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ🇦🇲Սարդարապատի ճակատամարտի տոնակատարությունը նշվել է ամեն տարի մայիսի 25-ին🇦🇲📷 տեսանյութը՝ Նելլի Նիկողոսյանի#հայոցազգագրությանթանգարան#սարդարապատիճակատամարտ

Опубликовано Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան Вторник, 26 мая 2020 г.

(Visited 172 times, 1 visits today)