Ռոհանին հեռանում է. Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթում են պահպանողականները

Փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները: Նախնական արդյունքներով՝ ապագա խորհրդարանի մեծամասնությունը՝ շուրջ 70 տոկոսը կազմելու են կոշտ արտաքին քաղաքականության կողմնակից պահպանողականները, որոնք վայելում են նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աջակցությունը: Ներկայիս նախագահ, ռեֆորմիստ համարվող Հասան Ռոհանիի համախոհները ստացել են ձայների մոտ տասը տոկոսը: Մնացած 20 տոկոսը բաժին է հասել «չափավորներին»:

Չի կարելի ասել թե Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները լուրջ փոփոխություններ են խոստանում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունում: Ինչպես արդեն նշվեց՝ առանց Խամենեի համաձայնության՝ նման փոփոխությունների փորձերը դատապարտված են անհաջողության, իսկ Խամենեի ցանկության դեպքում՝ գործնականում կարեւոր չէ, թե ինչ ուղղվածություն ունի խորհրդարանական մեծամասնությունը: Արտաքին քաղաքականությունում լուրջ փոփոխությունների բացակայության մասին է վկայում նաեւ Ռոհանիի հայտարարությունը, որ Իրանը պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցություններ վարել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ եւ կողմ է միջուկային համաձայնագրի պահպանմանը:

Ընտրությունների արդյունքների ամենատեսանելի ակնարկը, թերեւս, այն է, որ 2021թ. նախագահական ընտրություններից հետո Հասան Ռոհանին հեռանալու է, իսկ նրան փոխարինելու է նոր գործիչ, որը կներկայացնի արդեն «պահպանողականների» թեւը: Այդ ժամանակ էլ, միգուցե, ի հայտ կգա արտաքին քաղաքականության է՛լ ավելի «կոշտ գիծը»:

(Visited 20 times, 1 visits today)