ՊՊԾ ԳՆԴՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐՈ՞ՒՄ ԵՆ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

Ֆեյսբուքյան օգտատեր  Համլետ Աղամիրյանը գրում է. «ՊՊԾ գնդում` «ղեկավարները», պարտադրում ու պահանջում են իրենց ենթականերին, ետ վերադարձնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում տրվող աջակցության միանվագ գումարները (անգամ կոմունալ վճարումներին վերաբերվող այն գումարները, որոնք սուպսիդավորվում են այդ նույն աջակցության շրջանակներում), իրենց իսկ կողմից տրվող «հատուկ» հաշվեհամարներին։
Սա բացահայտ , լկտի, կազմակերպված ոտնձգություն ու սաբոտաժ է` ժողովրդի և ժողովրդական իշխանության դեմ»։

Կապ հաստատեցինք ՊՊԾ գնդի մի քանի աշխատակիցների հետ, ճշտելու, արդյո՞ք իրենցից պահանջել են այն գումարները, որ ստացել էին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում:  Զրուցակիցս  ասաց, որ  ղեկավարները ժողով են արել, ժողովի ավարտից հետո աշխատակիցներին ասել են. «Ով, որ պետական աջակցություն ա ստացել պետք ա ետ վերադարձնի: Եթե հասնում է, ու ստացել եմ, ինչի՞ պետք է ետ վերադարձնեմ: Ասացին, որ կտան հաշվեհամար, որին մենք փոխանցում պետք է անենք, շաբաթ- կիրակի մեջ ընկավ, երեւի երկուշաբթի նոր հաշվեհամարը տան»:

(Visited 17 times, 1 visits today)