Պորտուգալիայում ծնվել է «անդեմ» երեխա

Պորտուգալիայի բնակչուհին դեմքի արատով երեխա է ունեցել։ Այդ մասին հայտնում է Correio da Manha հրատարակությունը:

«Անդեմ» երեխան, ըստ հրապարակման, ծնվել է առանց աչքերի, քթի և գանգի մի մասի: Բժիշկները համարել են, որ երեխան կապրի ընդամենը մի քանի ժամ, բայց երկու շաբաթ անց նա սովորել է շնչել և ուտել շշից:

Միջադեպի համար տղայի ծնողները մեղադրում են մանկաբարձուհուն, ով ողջ հղիության ընթացքում ասել է, որ պտղի հետ ամեն ինչ կարգին է, և շեղումներ չկան: Այժմ հետաքննություն է սկսվել բուժաշխատողի դեմ:

(Visited 41 times, 1 visits today)