«Պորտալար»՝ մուլտֆիլմ մեծահասակների համար, որի սյուժեն արդիական է բոլոր ժամանակներում


Դիտեք մոտ յոթ րոպե տևողությամբ կարճամետրաժ «Պորտալար» կոչվող մուլտֆիլմը, որի սյուժեն շարունակում է արդիական լինել բոլոր ժամանակներում:

 

Մուլտֆիլմի հեղինակը, ռեժիսորը և սցենարիստը Ալեքսանդր Բուբնովն է:«Պորտալար» կոչվող մուլտֆիլմի համար հեղինակը ստացել է մրցանակ 5-ից 10 րոպե տևողությամբ ֆիլմերի լավագույն դիզայն և անիմացիա անվանակարգում:

Ուկրաինացի մուլտիպլիկատորը այստեղ ներկայացրել է մոր և որդու պատմությունը: Մայրը թույլ չի տալիս կտրել նոր ծնված որդու պորտալարը, այդպիսով հնարավորություն չտալով դասավորել ոչ իր, ոչ էլ հասունացող որդու կյանքը: Իհարկե, սյուժեն այնքան էլ անսովոր չէ, ի տարբերություն վերջաբանի, երբ փոքրացած ծեր մայրը, ով պառկած ննջում է որդու աժդահա մարմնի վրա, մшհшնում  և այդպիսով անհետանում է, իսկ որդին արթնանալով ու չգտնելով մորը՝ կորցնում է ինքնակառավարումը և իրեն պատեպատ է տալիս: 

(Visited 18 times, 1 visits today)