Պատմական լուսանկար, կենտրոնում կանգնած երկու մեծերը մտածում են ինչպես շենացնել երկիրը, իսկ եզրերում կանգնածները ինչպես թալանեն

Տիգրան Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

Պատմական լուսանկար ։ Կենտրոնում կանգնած երկու պետական այրերի գլխում հազար ու մի ծրագրեր են , ինչպես վերականգնել երկիրը , շենացնել այն , ժողովրդին փրկել տառապանքներից , կասեցնել արտագաղթը , հզորացնել բանակը ։

Սակայն , նույն պահին բոլորովին ուրիշ մտքեր են տանջում պետական այրերի աջ ու ձախ կողքերին կանգնած սատանաների գլխում , նրանք զգում էին այդ այրերի նպատակասլացության ուժն ու դրա ծանր հետևանքները իրենց համար ։ Այս լուսանկարում կողք ֊ կողքի կանգնած են հայրենասիրությունն ու դավաճանությունը , բարությունն ու չարությունը , երկրի շենացումն ու թալանը , Արցախի հաղթանակն ու Մեղրիի վաճառքը , նոր ենթակառուցվածքների ստեղծումն ու էներգետիկ ռեսուրսները օտարներին նվիրելը , մայիսյան հաղթանակների տոնական հպարտությունն ու հոկտեմբերի֊ մարտի ոճրագործություններն , ապրիլյանի ամոթը ։

27-ի չընդհատվող ողբերգությունը... | 24news

Չորսն էլ արդեն գտնվում են պատմության քառուղիներում , երկուսը կան , երկուսը չկան ։ Թող լույս իջնի երկուսի հոգիներին , իսկ մյուս երկուսը դեռ շարունակում են իրենց ազգակործան գործունեությունը ։ Երկուսը չկան , որովհետև կան մյուս երկուսը ։ Աստծո նզովյալ դառնան երկուսն էլ ։

(Visited 315 times, 1 visits today)