Չե՞ք մտածում, որ հայի գենը իրականում հիմա է շատ վտանգված. մոտավորապես քաղաքի 30 %-ը պրինցիպիալ չի դնում մասկա

Հայտնի դերասան Արսեն Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել.

Էդ ի՞նչ մի ոգևորվել եք ոգևորվել, ու մարդ խփելու տեսարան եք հա՞ քցում։ Որ տենց 6 հոգով ոստիկանները վրա են տվել ու մարդ են խեղ դու՞մ։ Մի հատ մտածու՞մ եք ինչի մասին ա խոսքը…

Ասենք, նոր եմ աշխատանքից տուն գալիս ու տենում եմ, որ մոտավորապես քաղաքացի 30 տոկոսը պրինցիպիալ չի դնում մասկա, ոստիկանն էլ մոտիկանում ա, խնդրելով՝ շատ կուլտուրական, էդ մարդուն խնդրում են, որ մասկա դնի։

Ճիշտ ա, մեծամասնությանը հետևել եմ, 30 քայլ արեն են, էլի մասկեն հանել են։ Պրինցիպ ա մեր մոտ։ Հիմա մի հատ ինքներդ ձեզ հարց տվեք, Ի՞նչ եք պատկերացնում, մարդը ուղղակի փողոցով քայլել ա, տենց ոստիկաններն են ասել են՝ սպասեք դնենք դրան խեղդե՞նք։

Իսկ մտածե՞լ եք դրանից առաջ ինչ կարող ա տեղի ունեցած ըլնի։ Բա ձեզ ճ ղում էիք, հայի գենը պահպանելու մասին էիք խոսում, կոնվենցիաների տակ ինչ-որ թղթեր էիք ստորագրում, գոմիկներից էիք վախենում։ Չեք մտածու՞մ նրա մասին, որ հայի գենը այ հիմա ա իրականում շատ վտանգված, որովհետև օրական 600-700 հիվանդ ունենալը, էլ չեմ ասում կյանքից հեռացածների թիվը՝ այ դրա մասին մտածեք, որ այ տենց կարող ա հայի գենի վերջը գա։ Բա էդ կոնվենցիայի տակ ստորագրողներդ էդ որտե՞ղ եք, թե՞ էնի ավելի վտանգավոր ա, քան էս դրությունը.
Տեսանյութը դիտեք ստորև.

(Visited 19 times, 1 visits today)