Ում հետ է նշանադրվել Անի Քոչարը

Վերջին տարիներին Գերմանիայում բնակվող լրագրող Անի Քոչարն օրերս նշանադրվել է: Լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց հենց նա՝ տեղեկացնելով, որ նշանադրությունը տեղի է ունեցել Հայաստանում:

«Նշանադրվել եմ մարտի 8-ին, Հայաստանում: Ընտրյալս հայ է, Երևանից: Ճիշտ է, ճակատագրի բերումով հիմա Գերմանիայում եմ ապրում, բայց օտարազգի ամուսին ունենալ չէի կամենում: Առաջիկայում պատրաստվում ենք օրինականացնել մեր հարաբերությունները», — նշեց մեր զրուցակիցը:

Ընտրյալի մասին Անին շատ չի մանրամասնում: Ընդգծում է՝ նա հանրային մարդ չէ, ու, բնականաբար, չի սիրում իր անձի մասին հանրային խոսել:

Սակայն չթաքցրեց՝ իրենք հասակակիցներ են, ապագա կողակիցն էլ մասնագիտությամբ տնտեսագետ է:

«Շատ մանրամասն պատմել չեմ ցանկանում, փորձում եմ երջանիկ լինել լուռ: Միայն կասեմ, որ սիրված եմ և սիրում եմ անսահման», — Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անի Քոչարը:

(Visited 65 times, 1 visits today)